Դիմակավորված անձինք անհիմն հարձակվեցին մեզ վրա, երբ գնում էինք սուրճ խմելու ու մեր հարցերին պատասխանում էին՝ «դավայ». Գորիսի քաղաքապետի պաշտպան (տեսանյութ)
Դիմակավորված անձանց շոուն, ինչ-որ մանկապարտեզ է, անիմաստ իրավիճակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՀՔԾ-ից դուրս գալուց հետո՝ անդրադառնալով առաջադրված մեղադրանքներին և ՀՔԾ-ում դիմակավորված անձանց կողմից հարձակման մասին:
«Կապիկ են էլի, կապիկներից ուրիշ ի՞նչ պետք է սպասենք: Ժամանակն էլ ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան Սյունիքում, և մենք ինչպես կպայքարենք այդ խնդիրների դեմ՝ այնտեղ ներկա գտնվելով»,-ասաց Առուշ Առուշանյանը:
Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչու դիմակավորված անձինք հարձակվեցին իրենց վրա և ընդգծեց, որ առաջադրված 3 մեղադրանքներից ոչ մեկ նրանք չեն ընդունում և ներկայացված մեղադրանքները աղերս չունեն Առուշ Առուշանյանի հետ:
«Առուշանյանին հրավիրում են ՀՔԾ, պատշաճ կերպով ներկայանում ենք և ըստ սահմանված ժամկետի սպասում ենք, որից հետո մեզ տեղեկացնում են, որ ևս 15-20 րոպե պետք է սպասենք, որից հետո ուզում ենք գնալ սուրճ խմելու, բայց դիմակավորված անձինք հարձակվում են բոլորիս վրա, զենքեր են ուղղում մեզ վրա և ոչ մի հարցի չեն պատասխանում, թե ո՞ւր ենք գնում կամ ինչո՞ւ են մեզ տանում ու այդ հարցերին պատասխանում են՝ «դավայ»»,-նշեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Աղբյուրը՝ tert.am