Երևանում պատշգամբը պոկվել է, 2 մարդ ցած են ընկել. ՌԴ քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ, հուլիսի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Պատշգամբը պոկվել է, 2 մարդ ընկել են ցած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Գ․-ն էր, որը ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Ռաֆայել Շ-ն է։
Դեպքը տեղի է ունեցել նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում։ Նշված անձինք գտնվել են եղել Քանաքեռի 9-րդ փողոցում գտնվող իրենց ազգականի տանը։ Պատշգամբում հենվել են թիթեղյա հատվածին, այն պոկվել է, ինչի հետևանքով ընկել են ցած։
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։