Քաղաքական

15.07.2021 15:30


Սուրիկ Օհանջանյանի կալանավորման համար հիմք չկա. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը

Սուրիկ Օհանջանյանի կալանավորման համար հիմք չկա. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը

Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի փաստաբան Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 12-ին վերաքննիչ դիմում է ներկայացրել` բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

«Դատարանն է որոշում, թե ինչ ժամկետներում լսի բողոքը։ Կարծում եմ` հաջորդ շաբաթ կլսեն։ Հուսով եմ` Վերաքննիչն անօրինական կճանաչի Օհանջանյանի կալանավորումը, քանի որ դրա համար իրավական հիմքեր չկան»,-նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով` դատարանը պետք է հաշվի առնի նաև Օհանջանյանի առողջական վիճակը. վերջինս անոթների լայնացման խնդիր ունի և երկրորդ խմբի հաշմանդամ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Որոտանի վարչական ղեկավարի տանը, որից հետո նրան ձերբակալեցին։ Հուլիսի 10-ին դատարանը Օհանջանյանի ձերբակալումը ճանաչեց ոչ օրինաչափ, սակայն նրա նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարեց։

Այս խորագրի վերջին նյութերը