Լրահոս

17.04.2009 19:19


Զինծառայողները պետք է հուշարձաններին ծանոթանան՝ նաև դրանք մաքրելու միջոցով

Զինծառայողները պետք է հուշարձաններին ծանոթանան՝ նաև դրանք մաքրելու միջոցով

Ապրիլի 18-ին նշվում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը։ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվելու են ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ այս միջոցառումը նպատակ ունի ոչ միայն կարգի բերել ու բարեկարգել հուշարձաններն ու դրանց շրջակա տարածքը, այլև կոչված է զինծառայողներին ծանոթացնելու մեր հայրենիքի պատմամշակութային մեծարժեք ճարտարապետական հուշարձաններին, օժանդակելու զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը