Լրահոս

15.07.2021 14:00


Զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի՝ 12000 դրամ վճարի դիմաց կհատկացվի նույն համարանիշների կրկնօրինակը

Զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի՝ 12000 դրամ վճարի դիմաց կհատկացվի նույն համարանիշների կրկնօրինակը

Զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի՝ 12000 դրամ վճարի դիմաց կհատկացվի նույն համարանիշների կրկնօրինակը։ Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստին։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտարարեց, թե ներկայումս գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցի զույգ համարանիշների, այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցողների կորստյան կամ գողության դեպքում օգտագործողը զրկվում է դրանց կրկնօրինակն ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր թվերով և տառերով համարանիշ։

«Նշված իրավակարգավորումը նպաստել է վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գողություններին և դրանք վերադարձնելու դիմաց այն օգտագործողից գումար շորթելու դեպքերի ավելացմանը»,-ասաց նա՝ նշելով, թե արդեն ընդունված նախագիծը կկանխի նման դեպքերը։

Որոշումն ուժի մեջ կմտի պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը