Լրահոս

15.07.2021 11:48


Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել երեք մարդ․ կատարվում է նախաքննություն․ ՔԿ (տեսանյութ)

Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել երեք մարդ․ կատարվում է նախաքննություն․ ՔԿ (տեսանյութ)

2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցներ են, տեղում մահացել են:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը