Աշխարհ

15.07.2021 22:22


Գերմանիայում հեղեղման պատճառով 30 մարդ է անհայտ կորել

Գերմանիայում հեղեղման պատճառով 30 մարդ է անհայտ կորել

Ադենաուում (Ռայնլանդ -Պֆալլցի Դաշնային Երկրամաս) առնվազն 30 մարդ անհայտ կորած Է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Ամենպրես»-ը, հուլիսի 15-ին այդ մասին հայտնել Է SWR հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 25 այլ շենքեր նույնպես գտնվում են փլուզման սպառնալիքի տակ: Ոստիկանության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ անհայտ կորածների ստույգ քանակն առայժմ պարզ չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը