Լրահոս

15.07.2021 07:07


Երևանում թալանել են «ՍԱՍ-ի Արտակ»-ի՝ Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը

Երևանում թալանել են «ՍԱՍ-ի Արտակ»-ի՝ Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 13-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել դրամարկղը:

Տեղում ոստիկանություն ահազանգած Շավարշ Փ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է «ՍԱՍ Գրուպ»-ում՝ որպես իրավաբան: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարաը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ կես միլիոն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը