Մեկնաբանություն

14.07.2021 19:06


Նիկոլն ու նրան ընտրողները ևս մեկ հայ զինվոր են սպանել, այս անգամ՝ Երասխի մոտ

Նիկոլն ու նրան ընտրողները ևս մեկ հայ զինվոր են սպանել, այս անգամ՝ Երասխի մոտ

Մոտավորապես այն ժամանակահատվածում, երբ նիկոլի թրքահպատակ մանկլավիկները հարձակվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա, նրանց եղբայր թուրքերը, այս անգամ՝ Նախիջևանի կողմից, կրակ են բացել հայ զինվորականների դիրքերի ուղղությամբ, Երասխի մոտ:

Անպաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը ժլատ էր, բայց՝ խոսուն: Ըստ հաղորդագրության, միջադեպ սադրողը ադրբեջանական թուրքերն են եղել, մերոնք պատասխանել են թշնամու կրակոցներին, որին, նույն աղբյուրի համաձայն, կորուստներ են պատճառել: Միջադեպի հետևանքով զոհվել է 38-ամյա պայմանագրային հայ զինծառայող: Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լուսադեմին էլ ՊՆ-ն կորցրել է կապը ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարող երկու զինվորականի հետ, որոնք, ենթադրաբար, կարող էին հայտնվել թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, նշված երկու զինվորականն անզեն են եղել:

Ի՞նչ է հուշում կոնկրետ Երասխի մոտ տեղի ունեցած միջադեպը:

Ամենից առաջ արժե ընդգծել, որ չնայած Սամվել Ալավերդյանը զոհվել է թշնամու կողմից արձակված կրակոցից, բայց նրան սպանել են նիկոլն ու նիկոլին ընտրողները: Հենց նրանք, ովքեր ուրացել են հազարավոր հայ զինվորականների արյունը, ուրացել են Արցախյան ազատամարտում զոհվածներին, ուրացել են Հայաստանը, հայրենիքը:

Քանի դեռ Հայաստանում իշխանություն է համարվում հողատու-կապիտուլյանտ նիկոլը, թշնամին շարունակելու է իր լկտի պահվածքը, սահմանային սադրանքները, առաջխաղացումները, կրակոցները: Այդ ամենի հետևանքների պատասխանատվությունը լիարժեք կրում են ոչ միայն Հայաստանի իշխանությունը զավթած անբարո ավազակախումբը, այլև այդ ստահակներին քվե տված մանկուրտները: Դո՛ւք եք քվեարկել այդ «ապագայի» համար: Սա՛ է ձեր երազած «ապագան»: Հասկանալի է, որ ավելի քան 5000 զինվորականների կոտորածի մատնածների ու դրանց փսլինքաբերան պաշտպանողների համար առանձնապես մի խնդիր չէ ևս մեկ հայ զինվորականի սպանությունը, ևս մի քանի զինվորականի գերեվարումը, ևս մի քանի գյուղ թուրքին նվիրելը: Իրենք, առհասարակ խնդիր չունեն, քանի որ իրենք թուրքի կողմից են, իրենք թուրքի ախպերն են, թուրքի գործակիցը:

Եվ թշնամին առավել ոգևորված Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններում ստացած ճայներով` վրա է տալիս ու վրա է տալու: Պատահական չէ ընտրված նաև լարվածության նոր կետի աշխարհագրությունը՝ Նախիջևանի կողմից՝ Երասխի ուղղությամբ: Հնարավոր է, դրա շարունակությունը լինելու է Տիգրանաշենի օկուպացիան և Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա թուրքական անցակետ դնելը:

Բայց դուք ծափ տվե՛ք, արա՛: Խի՞ ծափ չեք տալիս, այ չաքուջիկնե՛ր:

Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ Ալիևի հետ փոխպայմանավորվածությամբ ու համաձայնեցված, նիկոլն ինքն է հրահրել սահմանային միջադեպ՝ կրակոցներով-բանով, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի Սյունքի համայնքապետերի դեմ գեստապոյական հարձակումից: Հարձակում, որը ինչպես անձնավորված վրեժխնդրության դրսևորում է, քանի որ Սյունիքում գիտեք, թե ոնց «ընդունեցին» դավաճանին: Բայց հիմնականում դա նաև ամենաիսկական քաղաքական տեռոր է, քաղաքական հետապնդում, չնայած դա ո՞ւմ է հետաքրքիր, չէ՞:

Զուգահեռաբար, սահմանային միջադեպը կարող էր հրահրված լինել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա իրականացված ոչ պակաս ֆաշիստական հարձակումից ուշադրություն շեղելու նպատակով:

Այսօր Հայաստանում սպասելի է ցանկացած ստորություն, ցանկացած սրիկայություն: Ճիվաղապետություն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը