Քաղաքական

14.07.2021 17:08


«Երևի կարոտել են նախկին կոլեագներս»․ «Ալֆան» բերման է ենթարկել ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանին՝ Ալֆայի Չիկոյին

«Երևի կարոտել են նախկին կոլեագներս»․ «Ալֆան» բերման է ենթարկել ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանին՝ Ալֆայի Չիկոյին

ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ով անցավ ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրներին, մի քանի լուրջ վիրահատությունների՝ թե՛ Ապրիլյան, ու թե՛ վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։ Պարգևատրվել է։

«Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։ Այսօր «Ալֆան» նրան բերման է ենթարկում՝ առանց որևէ պատճառի կամ բացատրության՝ փաստացի կատարելով քաղաքական պատվեր։ Լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեագներս։

Հ.Գ. Երկերոդ նկարը արցած է վիրավորումից կարճ ժամանակ անց։

Տեսանյութը՝ մեկնաբանություններում։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը