Վիճակը ծանր է, բայց ծայրահեղ չէ, հույս ունենք, որ կապրի. բժիշկը՝ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի մոտ գտնված նորածնի մասին
Երեխան գտնվում է ծանր վիճակում, մեկ շաբաթից լիովին կարող ենք գնահատել նրա առողջական վիճակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը՝ անդրադառնալով Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ այսօր գտնված նորածին երեխայի մասին։
Նրա խոսքով՝ նորածին երեխային գտել են հիվանդանոցի մուտքի մոտ և ոստիկաններն անմիջապես բերել են հիվանդանոց:
«Պարզ չէ, թե ով է թողել, տեղեկություն չունեմ, թե ովքեր են ծնողները: Ինֆեկցված երեխա է՝ շնչառական անբավարարությամբ, վիճակը ծանր է, բայց ծայրահեղ չէ: Հույս ունենք, որ նորածինը կապրի: Երեկվա համեմատությամբ այսօր մի փոքր դրական դինամիկա ենք գնահատում, մի քիչ ավելի լավ է»,–ասաց նա:
Բժշկի խոսքով՝ երեխան առողջանալուց հետո կտեղափոխվի մանկատուն: