Չինաստանում տղամարդը ԴՆԹ թեստի միջոցով գտել է 24 տարի առաջ առևանգված որդուն (տեսանյութ)
Չինաստանում տղամարդը 24-ամյա որոնումներից հետո հանդիպել է որդուն, որին գողացել էին Շանդոնգ նահանգի իրենց տան առջևից, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ Գուո Գանգթանգի որդու պատմությունը 2015 թվականին ֆիլմի հիմք է դարձել, որում խաղում է հոնկոնգցի հայտնի դերասան Էնդի Լաուն։
Չինաստանի հասարակական անվտանգության հարցերով նախարարության տվյալների համաձայն՝ ոստիկանությունը ԴՆԹ թեստի միջոցով կարողացել է գտնել Գուո Գանգթանգի որդուն։ Ավելի ուշ ձերբակալվել է 2 անձ, որոնք ժամանակին տղային առևանգել են վաճառելու նպատակով։ Կասկածյալներից կինը 2-ամյա տղային առևանգել է տան դիմաց խաղալու ժամանակ և տարել ավտոկայանատեղի, որտեղ նրան սպասել է զուգընկերը։ Նրանք երեխային տեղափոխել են Հենան նահանգ և վաճառել։
Որդուն հանդիպելուց հետո Գուոն ասել է, որ հիմա, երբ որդին վերադարձել է, ինքը կարող է ուրախ լինել։ Գուոյի և նրա ընտանիքի մասին պատմող ֆիլմում տղամարդու կերպարը մարմնավորած Լաուն նշել է, որ հիանում է իր համառությամբ։
Հայտնի է, որ 1997 թվականից, որդու անհետացումից հետո, տղամարդը մոտոցիկլետով անցել է Չինաստանի 20 նահանգներով, որի ընթացքում հանդիպել է ավազակների, վնասել 10 մոտոցիկլետ, ավտովթարի ընթացքում կոտրել ոսկորները։ Գումարը չունեցած ժամանակ հայրը քնել է կամուրջների տակ և փող մուրացել։ Նա դարձել է Չինաստանում անհայտ կորածների կազմակերպությունների հայտնի անդամ և իրենց երեխաներին գտնելու հարցում օգնել առնվազն 7 այլ ծնողների։
Լրատվականը նշել է, որ երեխաների առևանգումը Չինաստանում մեծ խնդիր է․ տարեկան հազարավոր երեխաներ են գողացվում։ 2015 թվականի տվյալներով` Չինաստանում տարեկան 20 հազար երեխա է առևանգվում։ Նրանցից շատերը վաճառվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Աղբյուրը՝ tert.am