Քաղաքական

14.07.2021 11:37


Ով ում է ժամադրել, ինչպես է տեղի ունեցել դեպքը

Ով ում է ժամադրել, ինչպես է տեղի ունեցել դեպքը

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն գրել ենք, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել: Սուրիկ Խաչատրյանի որդու (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանի եւ Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու մասնակցությամբ:

Մինչ այդ շրջանառվում էր տեղեկություն, թե Տիգրան Խաչատրյանն է առաջինը կրակ արձակել, սակայն ավելի ուշ պարզեցինք, որ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նախկինում ունեցած հաշիվները մաքրելու նպատակով՝ կանչել է Սուրիկ Խաչատրյանի որդուն։

Ըստ ականատեսների՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո վերջինս իր մեքենայից հանել է իր ինքնաձիգը և անկանոն կրակոց բացել։ Վիրավորվել են Սուրիկ Խաչատրյանի աներձագը և Կարենի ընկերը, որի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանի աներձագին «Աստղիկ» բժշկական կենտրոնում արդեն իսկ վիրահատել են, նա վիրավորում է ստացել մեջքի եւ թևի հատվածներից, կյանքին վտանգ չի սպառնում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը