Լրահոս

14.07.2021 11:31


Երևանի Արցախի փողոցում՝ շենքի մուտքի մոտ, 1 օրական երեխայի են գտել

Երևանի Արցախի փողոցում՝ շենքի մուտքի մոտ, 1 օրական երեխայի են գտել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ` հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։

Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը