Քաղաքական

14.07.2021 09:40


Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի. «Իրավունք»

Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի. «Իրավունք»

«Տևական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մա­սին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրա­վապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկե­րում լինելու և անհասկանալի գործունե­ություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլև ԱԱԾ-ն:

Պա­տերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ ոչ, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից: Թադևոսյանի խոսքով՝ Աննա Հակոբյանի դեմ որևէ քրեական գործ չի հարուցվել, իսկ ահա ինչ վերաբերվում է Հակոբյանի բունկերային արկածներին, ապա մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ ամենի վերաբերյալ Քննչական կոմիտեում անգամ նման խոսակցություններ չկան»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը