Դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար
ՀՀ գլխավոր դատախազությունը Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ներառված Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սիսիանի համայնքապետը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է: