Լրահոս

14.07.2021 09:00


Երևանի Պռոշյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում ծառի ճյուղերը քամու հետևանքով կոտրվել և ընկել են կայանած ավտոմեքենայի վրա

Երևանի Պռոշյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում ծառի ճյուղերը քամու հետևանքով կոտրվել և ընկել են կայանած ավտոմեքենայի վրա

Հուլիսի 13-ին՝ ժամը 20:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում ծառի ճյուղերը քամու հետևանքով կոտրվել և ընկել են կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և «Opel Astra G» (վարորդ՝ Թ․ Հ․) մակնիշի ավտոմեքենայի վրայից։

Այս խորագրի վերջին նյութերը