Հունաստանում չեն ընդունել թուրքական ակումբի ֆուտբոլիստների ՊՇՌ թեստերի արդյունքները. թիմը հետ է վերադարձել
Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական Օլիմպիակոս ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։
Հունական կողմը թուրքական ակումբից պահանջել է նոր թեստ հանձնել, սակայն Գալաթասարայի ղեկավարությունը մերժել է պահանջը կատարել, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ Ստամբուլ։
Թուրքական մամուլը այս կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել և մեղադրել հունական կողմին խտրականության մեջ։
Այս հարցը անգամ քննարկվել է Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ։