Նիկոլ «Обещалкин»-ն ու իր անփոխարինելին կամ՝ այդ ո՞ւր՝ առանց… Քյարամյան
Չգիտեմ, երբևէ որևէ հոլիվուդյան կամ ավելի շուտ՝ բոլիվուդյան ռեժիսոր ֆիլմ կնկարահանի՞ անզուգական Արգիշտի Քյարամյանի մասին, թե՞ ոչ: Փոխարենը, նրան կարելի է առաջադրել «Գինեսի» ռեկորդների գրքում գրանցելու համար, որպես՝ կարճ ժամանակահատվածում աշխարհում ամենից շատ բարձր պաշտոններ զբաղեցրած անձի: Նրա ռեկորդը հազիվ թե որևէ մեկը «խփած» լինի, ասենք՝ տեսանելի հեռանկարում էլ չի «խփի»: Հազիվ թե որևէ այլ պետության մեջ տեղի ունենա այն պաշտոնական կամ օրինականացված գժանոցը, ինչ արդեն երեք տարի կատարվում է մեր երկրում, որի մղձավանջային ճիրաններում բզկտվում ու ոչնչանում է Հայաստանը:
Արդեն մի երկու օր է, ինչ ֆեյսբուքաբնակ հայագիր հանրույթը զվարճանքի նոր թեմա ունի. վերջապետ նիկոլը վերստին որոշել է առաջին պլան բերել իր ամենա-ամենա-ամենա-անփոխարինելի կադրին, հասկացաք արդեն՝ Քյարամյան Արգիշտուն կամ Արգիշտիին: Դա թող Քննչական կոմիտեն պարզի, որի նախագահ կամ ղեկավար էլ նշանակվելու է ժամանակին այս կառույցի պետի տեղակալից կադրային ցատկոտումն սկսած Քյարամյանը:
Չէ, բայց… ի՜նչ շողշողուն «ապագա» է, չէ՞: «Ընտրություններով» վերարտադրություն օպերացիա իրականացրած նիկոլը կամաց-կամաց իր կազմն է վերահավաքում: Ակնհայտ «կադրային սով» է: Նրա կառավարության կազմում եղածներին մինչ այս էլ մարդ չէիր համարի, բայց հիմա ընդհանրապես մարդ չկա: Ասենք, դա դեռ մի կողմ՝ կադրեր չկան: Դրա վկայությունն է այն, որ կգմսչպջռսվ նախկին նախարար Արայիկին «քարշ տվեցին» վերջապետի աշխատակազմը ղեկավարելու: Հիմա էլ, ահա Քյարամյանի մասին հիշեցին, չնայած, նրան մոռանալ կլինի՞:
Մի խոսքով, ինչպես դասականն է ժամանակին ասել՝ «նորից դդում, մշուշ, ամպ, թախիծ անհուն, Քյարամյան…»:
Եվ, իրոք, մի՞թե հնարավոր է որևէ «ապագա»՝ առանց անփոխարինելիների: Այն օրը մի լավ մարդ հարցրեց, թե՝ «ի՞նչ է նշանակում բազմաֆունկցիոնալ կոճակ»: Հընթացս պատասխանեցի, որ նշանակում է՝ Արգիշտի Քյարամյան: Է՛լ վերահսկող, է՛լ քննչական, է՛լ ԱԱԾ, է՛լ զորավար ու Շուշիի արծիվ (միգուցե ագռավ), էլ պատվոգրերի ու շքանշանների ասպետ, է՛լ քննչական…
Ոնց որ շրջանը լրացրեց: Կարո՞ղ է, նրան էլի մի երկու օրից մի հատ էլ ԱԱԾ տնօրեն նշանակեն: Հա, ի՞նչ է եղել, որ: Գժանոցում ամեն ինչ էլ հնարավոր է: Մի անգամ ինքս եմ տեսել, թե հայրենի հոգեբուժարաններից մեկի հանգստի սենյակում ինչպես են «կենվորները» ամրանով (արմատուրա) ու խնձորով բիլիարդ խաղում: Քյարամյանի տարանշանակումները դրանից ինչո՞վ են պակաս:
Չնայած, այս ծաղրանկարային ֆաշիստագժանոցը նորմալ մարդկանց էլ է արդեն հունից հանել, բայց երևում է, դեռ ավելի շատերին այն լիովին դզել է: Իսկ ինչո՞ւ «չդզի», եթե հորթային հրճվանքով ասացին՝ «ապագա կա», նեռին թողեցին իր տեղում, ինչից անմիջապես հետո ճամպրուկները ափալ-թափալ իրար արած՝ փախչում են «զզվելի» Ռուսաստան, որպեսզի այնտեղից միանան Հայաստանը չլքողների գլխին… չմոռանալով այպանել նախկիններին, ու առհասարակ, անցյալը:
Դե, իսկ նիկոլը, որ բավականին նման է խորհրդային վաղ շրջանի «Որտե՞ղ եմ նրան տեսել» մուլտիկի գլխավոր հակահերոսին՝ «Обещалкин»-ին (դա ամեն ինչ խոստանում էր անել, բայց ամեն ինչ վարի էր տալիս կամ փչացնում, կամ չէր անում), շարունակում է կերտել իր «ապագան»: Այնպես որ, պետք է սպասել նիկոլի նորանոր նշանակումներին: Կարևորը՝ քննչականն է: Այսինքն, կոնկրետ տեռորիստական գործողություններ են իրականացվելու հայ ժողովրդի դեմ, ինչպես հիմա դա ցուցադրվում է Սյունիքի համայնքապետերի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդման օրինակով: Քյարամյանի կոստյումը, իհարկե, դեռևս այնքան մեդալանախշ չէ, ինչպես ՔԿ պետի պաշտոնում մինչ այժմ նիկոլի կամակատարի հաստիք զբաղեցնողինը, բայց դա էլ ուղղելի է: Մի հերոսի կոչումն ի՞նչ է, որ նրան չընծայեն, կարո՞ղ է Աշոտիկից պակաս տղա է:

Արմեն Հակոբյան