Հազվագյուտ կապույտ ադամանդը վաճառվել է ավելի քան 40 միլիոն դոլարով
Petra Diamonds Ltd.-ին վաճառել է 39.3 կարատանոց հազվագյուտ կապույտ ադամանդն ավելի քան 40 միլիոն դոլարով՝ այն դարձնելով ամենաթանկ ադամանդներից մեկը պատմության մեջ:
Հանքարդյունաբերության փոքր ընկերությունը բացառիկ IIb տեսակի կապույտ ադամանդը վաճառել է առաջատար արտադրող De Beers-ի եւ Diacore առեւտրային ընկերության համատեղ ձեռնարկությանը, որը պատկանում է միլիարդատեր Ստեյնմեցի ընտանիքին, գրում է Bloomberg-ը:
Ադամանդը հայտնաբերվել էր ապրիլին Հարավային Աֆրիկայի Կուլինան հանքավայրում: 1905 թվականին այստեղ հայտնաբերվել էր աշխարհի ամենամեծ ադամանդը: Կապույտ քարերը հազվագյուտներից եւ ամենաթանկերից են:

Աղբյուրը՝ news.am