Աշխարհ

13.07.2021 18:43


Արքայազն Հարին և նրա կինը վիրավորական մեկնաբանություններից հետո որոշել են հրաժարվել սոցցանցերից

Արքայազն Հարին և նրա կինը վիրավորական մեկնաբանություններից հետո որոշել են հրաժարվել սոցցանցերից

Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարին և դքսուհի Մեգան Մարքլը վիրավորական մեկնաբանություններից հետո որոշել են հրաժարվել սոցիալական հարթակներից, ինչպիսին են Twitter-ը և Facebook-ը, գրում է The Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Զույգին մոտ աղբյուրը նշել է, որ զույգը չի պատրաստվում Archewell բարեգործական հիմնադրամի անունից սոցիալական հարթակի էջեր վարել։

Ավելի վաղ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի դեբյուտային փոդքասթը հայտնվել էր «Սպոթիֆայ» (Spotify. Ծառայություն, որը թույլ է տալիս օրինական կերպով և անվճար հիմունքներով լսել աուդիո ձայնագրություններ։ Այն հասանելի է ԱՄՆ-ում, Եվրոպայի մեծ մասում, Ասիայի մի քանի երկրներում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում) հոսքային աուդիոծառայության 17-րդ հորիզոնականում, ապա նաև 7-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ արքայազն Հարին և նրա կինը 2020 թվականի ապրիլի 1-ից դադարեցրել են արքայական ընտանիքի ավագ անդամի իրենց պարտականությունները և տեղափոխվել Միացյալ Նահանգներ բնակության։ Զույգն ամուսնացել է 2018 թվականի մայիսի 19-ին և ունի երկու զավակ՝ 2-ամյա Արչին և 1-ամսյա Լիլիբեթը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը