Տնտեսական

13.07.2021 18:14


Սահմանների բացումից հետո 13.342 ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան

Սահմանների բացումից հետո 13.342 ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան

Հունիսին միջազգային ճանապարհորդների այցերը Վրաստան աճել են 294,2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Ընդհանուր առմամբ, հունիսին միջազգային ճանապարհորդները Վրաստան են կատարել 116.6 հազար այց, որոնցից 104.6 հազարը՝ զբոսաշրջային: Միեւնույն ժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների այցելությունների թիվն աճել է 286.8 տոկոսով:

Այցելությունների ընդհանուր թիվը հունվար-հունիս ժամանակահատվածում կազմել է 446.1 հազար, ինչը 66,4 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում:

Մայիսին ամենաշատ այցերը Վրաստան կատարել են Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները. Վրաստան է այցելել 13.342 ՀՀ քաղաքացի:

Փետրվարի 1-ին բացվել են երկրի օդային սահմանները, եւ ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ մայիսին թռիչքների քանակը վերականգնվել է 65 տոկոսով՝ համավարակային ժամանակահատվածի հետ համեմատ: Հունիսի 1-ից Վրաստանն արդեն բացել է իր ցամաքային սահմանները:

Այս խորագրի վերջին նյութերը