Մխիթար Զաքարյանին «պառկեցրել» են Փաշինյանի անձնական հրահանգով․ «Հրապարակ»
«Մխիթար Զաքարյանը հունիսի 15-ին Hraparak.am-ին հարցազրույց էր տվել և, անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին «ասֆալտին պառկեցնելու» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հոխորտանքներին, բառացիորեն հետևյալն էր ասել․ «Ինքն անգամ իրենց տանը սեփական կնոջը չի կարողանում պառկացնի, ի՞նձ պիտի պառկացնի, ո՞նց կարող է պառկացնի: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոստիկանական գործողության մասին, դա պառկացնել չէ, ու որ մեթոդով ուզում են, թող ինձ բերման ենթարկեն»:
Նրա այս հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ ոստիկանները խաբեությամբ, իրենց գործողության անբաժանելի մաս դարձած շոուի շրջանակներում «գետնին պառկեցրին» Մխիթար Զաքարյանին՝ ձերբակալելով նրան։ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սա կազմակերպված շոու է, իրենք պատրաստ են եղել ծանուցվել և ներկայանալ ոստիկանություն, սակայն որևէ ծանուցում չեն ստացել, և բանավոր պայմանավորվածությունից հետո, երբ ներկայացել են ոստիկանության բաժին, տեղում դիմակավորված անձինք «ասֆալտին պառկեցնելու» շոու են բեմադրել։
«Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել, և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով՝ «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը»,- տեղեկացրել էր փաստաբանը։
Երեկ փաստաբանը ողջ օրն անցկացրել է Քննչական կոմիտեում, որտեղ գտնվում է Մեղրիի քաղաքապետը։ Նրա հետ քննչական գործողություններ են իրականացրել։ Իսկ մինչ այդ Երեմ Սարգսյանը դատարանում բողոքարկել է Զաքարյանի խայտառակ ձերբակալությունը։
Ակնհայտ է, որ այդ շոուն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ՝ փոքրոգի վրեժխնդրությանը հագուրդ տալու համար։ Թշնամու դեմ գլխիկոր կանգնող Փաշինյանի ուժը պատում է միայն իր քաղաքական հակառակորդների վրա, այն էլ՝ ոստիկանության ձեռքով, որտեղ պետ է աշխատում իր համերկրացին՝ իր հրահանգները հնազանդորեն կատարող Վահե Ղազարյանը։
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է հերթով վրեժ լուծել բոլոր նրանցից, որոնք այս ընթացքում հանդգնել են իր կամ կնոջ, ընտանիքի հասցեին որևէ վիրավորական խոսք ասել։ Ոնց թե կասես՝ չեմ կարողանում կնոջս պառկըցնեմ, հիմա քեզ կպառկըցնեմ, կիմանաս՝ մոտավորապես այսպես։ Այդ արարողությունն արվել և տեսագրությունն էլ ներկայացվել է Փաշինյանին, որ նայի՝ սիրտը հովանա։ Ում ուզենա, կպառկըցնի, ում վրա ուզենա, շինծու գործեր կհարուցի՝ Արգիշտի Քյարամյանի ու Արտակ Դավթյանի ջանը սաղ, ում ուզենա, կդատեն՝ Ջհանգիրյանի ականջը կանչի»,-գրում է թերթը։