ՍԴ-ն քաղաքական ուժերի որոշ միջնորդություններ մերժեց, որոշների քննարկումն էլ հետաձգեց (տեսանյութ)
Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել քաղաքական ուժերի` որոշ դեպքերում տարբեր կառույցներից տարբեր տեսակի տեղեկություններ ստանալու մասին որոշ միջնորդությունների քննարկումը. միջնորդությունների մի մասն էլ դատարանը մերժեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պնդեցին իրենց ներկայացրած միջնորդությունները:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ներկայացրեց դատարանի որոշումը միջնորդությունների վերաբերյալ: Նա նշեց, որ «Զարթոնք» կուսակցությունը պահանջել էր տեղեկատվություն ԱԱԾ-ից, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ է վերադարձել, ինչպես նաև ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ստորագրել են ընտրական ցուցակներում, սակայն ՀՀ-ում չեն գտնվել: Կուսակցությունը ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից միջնորդությամբ պահանջել էր տեղեկություն հանրային ծառայողների քանակի մասին, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ տեղեկություն, թե ընտրական տեղամասերում որքան ժամանակով են հոսանքազրկվել և ինչ պատճառներով:
«Այս բոլոր միջնորդությունները դատարանը որոշել է մերժել: Այն միջնորդությունը, որը վերաբերվում են ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակին, դատարանը որոշել է հետաձգել»,-ասաց ՍԴ նախագահը:
Դիլանյանի խոսքով՝ ինչ վերաբերվում է Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությանը, ապա այն ՍԴ-ն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանը անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակներում:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի միջնորդությունը դատարանը ևս մերժել է: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունների մի մասը մերժվել է, մի մասը հետաձգվել»,-հավելեց Դիլանյանը:
Որոշ միջնորդությունների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց պատասխանող կողմը՝ ի դեմս ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի:
«Կան միջնորդություններ, որոնց առնչությամբ պետք է պարզ լինի՝ հնարավո՞ր է բավարարման պայմաններում այդ միջնորդության պահանջները կատարել: Օրինակ` միջնորդությունների մեկը վերաբերում էր բոլոր ընտրողների` ՀՀ-ից դուրս գալու և մուտք գործելու հանգամանքը ստուգելուն: Որևէ խնդիր չկա, էլեկտրոնային սարքերից ստացված տեղեկատվությունը կարող է տրամադրվել, բայց արդյոք այդ բազաները կլինեն համադրելի, հնարավոր կլինի՞ դա, քանի որ տարբեր ծրագրային ապահովումներ կարող են լինել: Հետևաբար, այդ տեսակ հարցերում անհրաժեշտություն կա ճշտելու, որ հետո չպարզվի, որ իրականում միջնորդությունը բավարարվեց, բայց տեխնիկապես անհնար է նման միջնորդությունների իրականացումը»,-ասաց Մուկուչյանը:
Երրորդ անձի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ևս իրենց դիտարկումները ներկայացրեցին:
ՍԴ-ն դռնփակ ռեժիմով քննարկում է նիստը դռնփակ անցկացնելու հարցը: