Լրահոս

13.07.2021 08:53


Երևանում Mercedes-ի վարորդը Հրազդան տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Երևանում Mercedes-ի վարորդը Հրազդան տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Հուլիսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ Հրազդան տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի ծառայողները:

Ոստիկանությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը