Լրահոս

13.07.2021 06:48


Սյունիքում Chevrolet Niva-ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. 3 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4-ամսական երեխա

Սյունիքում Chevrolet Niva-ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. 3 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4-ամսական երեխա

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արթուր Թունանյանը իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գորվելով՝ հայտնվել ճանապարհի աջ մասում առկա դաշտամիջյան հատվածում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Ա. Թունանյանը, ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Ա. Գրիգորյանն ու 4-ամսական Վարդան Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են:

Այս խորագրի վերջին նյութերը