Կոտայքում КамАЗ-ը գլորվել է ձորակը․ վարորդը մահացել է
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Փրկարարները մեծ դժվարությամբ КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել վարորդի դին և մոտ 200 մետր պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Իվան Դ.-ն էր: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր, օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: