Քաղաքական

12.07.2021 17:32


Ապրիլյան պատերազմից առաջ հետախուզական աշխատանքը տապալած Արշակ Կարապետյանը կնշանակվի ՊՆ նախարար

Ապրիլյան պատերազմից առաջ հետախուզական աշխատանքը տապալած Արշակ Կարապետյանը կնշանակվի ՊՆ նախարար

Hraparak.am-ի տեղեկություններով՝ մոտ օրերս պաշտպանության նախարարի պաշտոնում կլինի Արշակ Կարապետյանի նշանակման հրամանը։ Տեւական փնտրտուքներից հետո Նիկոլ Փաշինյանի ընտրությունը թերեւս կանգ առավ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կարապետյանի վրա, ով այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա ապրիլի 7-ին՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Չնայած հանրության շրջանում, Կարապետյանի անձով պայմանավորված, որոշակի առարկություններ կան, սակայն, ըստ ամենայնի, ռուսները համաձայնություն են տվել Կարապետյանի թեկնածությանը, եւ նա կդառնա ՌԴ-ի համար ընդունելի` Հայաստանի առանցքային գերատեսչություններից մեկի ղեկավարը։ Կարապետյանի նկատմամբ կան աղմկահարույց նյութեր, որոնք, մեր տեղեկություններով, կհրապարակվեն-լույս աշխարհ կգան նշանակումից հետո։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։ 2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական նշանակեց, ըստ որոշ լուրերի՝ վարձահատույց լինելով Կարապետյանին Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար:
Պնախարարի պաշտոնում նրա հնարավոր նշանակման մասին շաբաթներ առաջ «Հրապարակ»-ը գրել էր։

Այս խորագրի վերջին նյութերը