Քաղաքական

12.07.2021 17:02


ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ. Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին (տեսանյութ)

ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ. Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդն իր այսօրվա՝ հուլիսի 12-ի նիստում ավարտեց։

Մենք ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ հարցի քննությունը եւ անցավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին, ժամը 15.00-ին:

Նշենք, որ ինքը Ռուբեն Վարդազարյանը նիստին չէր մասնակցում:

Նիստից հետո ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ նախորդ նիստի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից լրացուցիչ բացատրություններ էին ներկայացվել խորհրդին. «Քանի որ պարոն Վարդազարյանը չի մասնակցում նիստին, այդ լրացուցիչ բացատրություններն ստանալու եւ դրանց վերաբերյալ կարծիք ստանալու հնարավորություն տալու համար մենք մեկ շաբաթով հետաձգեցինք նիստը, որպեսզի նյութերն ուղարկենք իրեն, եւ եթե ինքը լրացուցիչ բացատրություններ կամ ապացույցներ կցանկանա ներկայացնել, մինչեւ այսօր ներկայացներ: Քանի որ ոչինչ չի չի ներկայացրել, մենք ավարտեցինք դատական պրոցեսը:

Հենց սկզբից Ռուբեն Վարդազարյանը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստերի եւ ասել է, որ եթե իր հետ կապված կլինեն հարցեր, գրավոր ուղարկենք, որ գրավոր պատասխանի: Քանի որ դատական օրենսգիրքը չի նախտեսում նման գործընթաց, նաեւ վարչական դատավարության օրենսգիրքը նման բան չի նախատեսում, մենք այդ տարբերակը կիրառել չենք կարող»,-ասաց Բեքմեզյանը:

Դիտարկմանը, որ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ, որով պարտավորեցրել է վերացնել նրա իրավունքների եւ օրինական շահերի խախտումը, իսկ նրա ներկայացուցիչներն էլ նշում են, որ դատախազությունն իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան, Բեքմեզյանն ասաց. «Մենք ստացել ենք պարոն Վարդազարյանի դիմումը, ստացել ենք դատարանի որոշումը այսօր, ԲԴԽ-ն կքննարկի եւ դատարանի որոշումը, եւ պարոն Վարդազարյանի դիմումը եւ կկայացնի որոշում»:

Հարցին, թե ԲԴԽ-ն ինչ որոշում կարող է կայացնել, ինչ տարբերակներ կան, նա արձագանքեց. «Մենք կարող ենք մերժել պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, կամ բավարարել միջնորդությունը, ենթարկել ինչ-որ մի պատասխանատվության, որը նախատռեսված է օրենքով: Մոտավորապես 5 պատասխանատվության տեսակ կա»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը