Հռոմի պապը վիրահատությունից հետո ևս մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը մեկ շաբաթ առաջ աղիների վիրահատություն էր տարել, Հռոմի հիվանդանոցում ևս մի քանի օր կմնա` առնվազն մինչև չորեքշաբթի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով իտալական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով` չի բացառվում, որ 84-ամյա քահանայապետը կարող է դուրս գրվել հինգշաբթի: Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից հուլիսի 5-ին հայտնել էին, որ քահանայապետը հիվանդանոցում մոտ 7 օր կանցկացնի «բարդությունների ի հայտ չգալու պարագայում»:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել էր հավատացյալների առջև Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի 11-րդ հարկի պատշգամբից, որտեղ էլ որ բուժում է ստանում: Վերջինս ավանդական աղոթք և քարոզ է կարդացել հիվանդանոցի պատուհանից:

Աղբյուրը՝ tert.am