Մեկնաբանություն

12.07.2021 12:44


Կապույտ բենզինը և Խաչատուր Սուքիասյանի «երկնագույն» երազանքը

Կապույտ բենզինը և Խաչատուր Սուքիասյանի «երկնագույն» երազանքը

Նիկոլ Փաշինյանը պայծառ, ավելի ճիշտ՝ սուպերօլիգարխիկ ապագա է կերտում իր և իր փող բերող մեքենայի՝ Խաչատուր Սուքիասյանի համար։

Ինչպես հայտնի է՝ Նիկոլը միշտ քննադատել է այն, որ մականունավոր օլիգարխները մտել են իշխանական պատգամավորության ցուցակներ, քննադատել է այն, որ իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են։ Այդ քննադատությունները մինչև վարչապետ դառնալն էր։ Վարչապետ դառնալուց հետո Նիկոլը սեփականատեր հռչակեց այն օլիգարխներին, որոնք «մուծվեցին» իրեն ու Աննա Հակոբյանի հիմնադրամներին (պաշտոնապես դրանք կոչվում էին «դրամական հանգանակություններ»)։

Ինչ վերաբերում է Նիկոլի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին, ապա նրա համար վառվել են բոլոր կանաչ լույսերը, որպեսզի նա վերականգնի 90–ականների բեսպրեդելն ու մի բան էլ կատարելագործի դրանք։

Նիկոլի Գռզոն մտնում է բիզնեսի տարբեր ոլորտներ, մարդ է ծեծել տալիս, ապօրինություններ անում, բայց նրան ոչինչ չի լինում, քանզի երբ Նիկոլն ասում էր՝ «Ապագա կա», իրականում նկատի ուներ իր ու իր նեղ շրջապատի ֆինանսապես բարելավված և անվերահսկելի իշխանությամբ ապագան։

Այդ ապագայում Գռզոյի հրահանգով մարդ են «սամասուդ» անում ու ոչ մի իրավական հետևանք չի լինում։ Այդ ապագայում Գռզոն թունավորում է մարդկանց ու վնասում տեխնիկան, բայց դրա վրա աչք են փակում։

Կապույտ բենզին «հպարտ» քաղաքացիների համար

Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ Խաչատուր Սուքիասյանն ի թիվս այլ ոլորտների՝ մտել է հեղուկ վառելիքի ոլորտ։ Նա օրենքի ու նորմատիվների կոպիտ խախտումներով դիզելային վառելիք է ներմուծում։ Նույնն անում է նաև բենզինի մասով։

Ուշագրավն այն է, որ Նիկոլի ցուցակով պատգամավոր դարձած Խաչատուր Սուքիասյանը Իրանից ներմուծում է կապույտ գույնի նյութ, որը սպառողին է հրամցվում որպես բենզին և գերշահույթներ ապահովում նիկոլենց համար։

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4–րդ հոդվածի 4.3 կետի համաձայն՝ ավտոմոբիլային բենզինը չի կարող պարունակել կանաչ կամ երկնագույն ներկանյութեր։ Մինչդեռ Գռզոյի բերած «բենզինը» երկնագույն է։ Դա շատ էժան է «նստում» Նիկոլի օլիգարխի վրա։ Էժան առնում ու բենզինի անվան տակ թանկ վաճառում են «հպարտ» վարորդներին՝ թունավորելով մարդկանց, բնությունը և փչացնելով տեխնիկան։

Ահա թե ինչպիսի ապագա են ապահովում Նիկոլն ու Գռզոն։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը