Աշխարհ

12.07.2021 16:44


Ռեկորդային խմբաքանակի մարիխուանա են առգրավել Բրազիլիայում

Ռեկորդային խմբաքանակի մարիխուանա են առգրավել Բրազիլիայում

Ռեկորդային խմբաքանակի մարիխուանա են առգրավել Բրազիլիայում՝ Դեոդապոլիսի մունիցիպալիտետի (Մատու Գրոսու դու Սուլի հարավ-արեւմտյան նահանգ) տարածքում: Ինչպես հուլիսի 11-ին իր կայքում հաղորդել Է Յltima Hora թերթը, զննության համար կանգնեցված բեռնատարի թափքում եղել Է 36,5 տոննա թմրանյութ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ խմբաքանակի (թմրանյութերի) առգրավումը վկայում Է, որ Բրազիլիայի կառավարությունը գնում Է ճիշտ ուղիով հանցագործությունների այդ տեսակի (թմրամաքսանենգության) դեմ պայքարում»,-մամուլին հայտարարել Է հարավամերիկյան երկրի արդարադատաության եւ հասարակական անվտանգության նախարար Անդերսոն Գուստավու Տոռեսը: Մարիխուանայի խոշոր խմբաքանակը թաքցված Է եղել սոյաի բեռան տակ, որը փոխադրում Էր բեռնատարի վարորդը:

Ձերբակալումից հետո նա ոստիկանությանը հայտնել Է, որ թմրանյութը բեռնվել Է Բրազիլիայի տարածաշրջաններից մեկում՝ Պարագվայի հետ սահմանի շրջանում: Այն պլանավորվում Էր հասցնել Սան Պաուլու՝ Բրազիլիայի ամենախտաբակ մեգապպոլիս: Մինչեւ վերջին ժամանակներս մարիխուանայի ամենախոշոր բեռը եղել Է այն խմբաքանակը, որն անցյալ տարի ոստիկանությունը նույնպես կալանել Էր Մատու Գրոսու դու Սուլի տարածքում: Այն ժամանակ իրավապահ մարմինները բռնագրավել Էին 33,3 տոննա թմրադեղ:

Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ վերջին երկու տարում երկրի սահմանամերձ տարածաշրջաններում առգրավվել Է 870 տոննա թմրանյութ եւ 113 միլիոն փաթեթ մաքսանենգ սիգարետներով: Հանցագործներից բռնագավված անօրինական արտադրանքի ընդհանուր արժեքը սեւ շուկայում հասնում Է գրեթե 600 միլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը