Toyota Camry-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիտնի, ապա բախվել բեռնատար «Գազելին», վերջինս էլ՝ բախվել է կայանված Toyota-ին. վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր
Հուլիսի 11-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենան, Ռոստովյան 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող բեռնատար «Գազելին», վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է իր առջև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 3 հոգի՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Toyota-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է, սակայն վարորդական իրավունքի վկայական չուներ: Նա պատճառաբանեց, որ ժամկետը լրացել էր, առաջիկա օրերին պետք է դիմեր նոր վարորդական իրավունքի վկայականը ձեռք բերելու համար: Հետաքննիչի հանձնարարականով Toyota-ն տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Աղբյուրը՝ shamshyan.com