Լրահոս

12.07.2021 22:26


61-ամյա տղամարդուն դանակահարել էր կինը. ասել է՝ խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին

61-ամյա տղամարդուն դանակահարել էր կինը. ասել է՝ խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին

Դեկտեմբերի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 61-ամյա տղամարդը հայտնել է, որ խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին։

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ֊հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 57-ամյա կինը։ Նա բերման է ենթարկվել Աշտարակի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը