Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ
168.am-ը գրում է․ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Ծանուցման ժամին պաշտպանի հետ նա ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել:
Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել են գետնին, այնուհետև, պաշտպանին մի կողմ հրելով՝ Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։
Ավելի վաղ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր․
«Մեր տեղեկություններով Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Գնում ենք ինքնակամ ներկայանանք այն իրավապահներին, որոնցից 2 օր է հնարավոր բոլոր եղանակներով փորձում էինք պարզել, թե արդյոք անհրաժեշտություն կա՞, որ Զաքարյանը ներկայանա որևէ մարմնի։
Ոչ ոք 2 օրվա մեջ այդպես էլ չասաց, որ քննիչի մոտ ներկայանալու կարիք կա՝ մինչև այն պահը, որ ձերբակալման անօրինի հիմքեր ստեղծեցին, ապօրինի որոշում կայացրեցին ու նոր հայտնեցին, որ ներկայանալու կարիք կա։
Առաջին իսկ տեղեկացմամբ պատշաճ ներկայանում ենք։
Կհիմնավորենք այդ ապօրինություններն անհերքելի ապացույցներով»:

7or.am