Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:42-ին) գրանցել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ: