Քաղաքական

11.07.2021 15:12


Հայաստանը չի ցանկանում պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, նույնիսկ չի ցանկանում սահմանագծել այն, ուզում է, որ դա իր փոխարեն ՌԴ-ն անի․ Կոլերովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Հայաստանը չի ցանկանում պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, նույնիսկ չի ցանկանում սահմանագծել այն, ուզում է, որ դա իր փոխարեն ՌԴ-ն անի․ Կոլերովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի խոսքով՝ հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումն ավարտվեց առանց պաշտոնական որոշումների, իսկ դա վատ է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ պարզ է, որ այն լավ պատրաստված չէր, իսկ դրա կարիքը Փաշինյանն ուներ քաղաքական նկատառումներով։

«Կուլիսներով եղած խոսակցության մասին էլ ես ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա։

Կոլերովի խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է Անդրկովկասում պահպանել ռազմական հավասարակշռությունը և նվազագույնի հասցնել Հայաստանի պետականության ինքնասպանության ռազմավարական հետևանքները:

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա պահպանել հայկական Ղարաբաղը։ Եթե ոչ, ապա Հայաստանն ինքը կվերանա որպես պետություն այս ընթացքում»,-ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունների ընթացքում պահվածքին, նրան, թե արդյոք կարողանում է պաշտպանել հայկական շահերը, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց՝ այն փաստը, որ Հայաստանում հայերի կեսը չի եկել ընտրություններին, իսկ եկածի միայն կեսն է կողմ քվեարկել Փաշինյանին, ի վերջո, նրան տալիս է օրինականություն ընտրողների միայն քառորդի ձայների ուժով:

«Եվ այդ մեկ քառորդը նրան տալիս է սահմանադրական մեծամասնություն: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն ինքը բոլոր եզրահանգումներն իր համար չի արել Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո։ Այսինքն, ժողովուրդն ինքը չի ցանկանում պաշտպանել Հայաստանի շահերը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե հանդիպմանը Փաշինյանի դիմումները Պուտինին վերաբերում էին ՀՀ սահմանների պաշտպանությանը, Մոդեստ Կոլերովը պատասխանեց․

«Հայաստանը չի ցանկանում պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, նա նույնիսկ չի ցանկանում սահմանագծել այն, ցանկանում է, որ դա իր փոխարեն Ռուսաստանն անի: Ռուսաստանն էլ համաձայնվեց: Բայց արդյունքը շուտ չի լինի: Եվ դրանում մեղավոր կլինի Ռուսաստանը: Սա Փաշինյանի ծրագիրն է»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը