Լրահոս

11.07.2021 10:58


31-ամյա վարորդը, Daewoo-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում

31-ամյա վարորդը, Daewoo-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:40 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կարագուլյանը իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան –Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեպի Հարզդան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Գ. Կարագուլյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գարիկ Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը