Լրահոս

10.07.2021 15:42


Դերասան Ռաֆայել Երանոսյանի մեքենայից գողություն են արել

Դերասան Ռաֆայել Երանոսյանի մեքենայից գողություն են արել

Հուլիսի 9-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ռաֆայել Երանոսյանը, որը հայտնել է, որ հուլիսի 6-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը լվանալու սարքը և անվահեծի կափարիչը գողացել են»,–գրում է կայքը։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ խոսքը հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանի մասին է, որը նաև Երևանի կամերային թատրոնի դերասաններից է։

Այս խորագրի վերջին նյութերը