Սյունեցիները Բերձորի միջանցքի իրենց բերքը փորձել են հավաքել. ադրբեջանական կողմը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, որ իրենց տարածքն է. Շադունց
Տեղ համայնքի ղեկավարի տեղեկություններով՝ ռուս սահմանապահները հայ սահմանապահների փոխարեն կտեղակայվեն Սյունիքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Գեղարքունիքի Գեղամասար համայնքում արդեն տեղակայվել են ռուս սահմանապահները, նրանք չափագրումներ են իրականացնում, ընտրում տեղակայման վայրերը։ Նախապատրաստական աշխատանքներից հետո հայկական զորքը հետ կքաշվի ու ՀՀ տարածքում կտեղակավեն ռուս սահմանապահները։ Նույնը կկատարվի նաև Սյունիքում։
«Իմ ունեցած տեղեկությունով նույնն էլ այստեղ կկատարվի, բայց հստակ չեմ կարող ասել, պարզապես տեղեկություն է։ Ամենօրյա շփում ունեմ ռուսների հետ, եւ հակառակորդի հետ ենք շփվում, քանի որ շաբաթը գրեթե երկու անգամ միջադեպեր են լինում։ Հակառակորդը տեղեկություն չի տալիս, բայց իմ տեղեկություններով՝ մեր սահմանապահ զորքերին փոխարինելու են ռուս սահմանապահները։ Սահմանների ճշգրտման աշխատանքները կսկսվեն, թե ոչ, դա, կարծում եմ, կառավարության մակարդակով կլինի։ ՏԻՄ-երի լուծելու խնդիր չէ»։
Սյունիքի Տեղ համայնքում գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են։ Այս պահին բերքահավաք իրականացնելու համար եղանակը բարենպաստ չէ։ Գորիս –Ստեփանակերտ տանող միջանցքի 5 կմ հատվածում փորձել են բերքահավաք իրականացնել՝ որոշ հատվածներում ստացվել է, որոշ հատվածներում ադրբեջանցիները թույլ չեն տվել։
«Բերձորի միջանցքի այն տարածքները, որոնք մենք ցանել էինք, որոշակի հատվածներում հաջողվեց բերքը հավաքել, որոշ հատվածներում ադրբեջանցիները բողոքեցին, կանգնեցին, ու չէին թողնում բերքը հավաքել։ Այս տարածքը գտնվում է ռուս խաղաղապահների դիտարկման տակ։ Փորձել ենք բերքահավաք անել։ Խոտհունձի տեսքով որոշ առումով ստացվել է, հացահատիկային մշակաբույսերի հավաքագրումը կիսատ-պռատ է ստացվել։ Հակառակորդը իջել է մինչև այդ հատվածը ու արգելում է ՝ ասում է մեր տարածքն է, մի մտեք այստեղ։ Նման միջադեպեր լինում են։ Փորձում ենք այդ հարցերին լուծում տալ՝ կստացվի՝ կանենք, չէ՝ չէ»։
Սյունիքի Արավուսում, Խնածախում, Խոզնավարում ևս շատ են նման տարածքենրը, երբ ցանած բերքը հավաքել այլևս չեն կարող՝ ադրբեջանական օկուպացիայի տակ են։
Շադունցը մեկնաբանել է նաև Սյունիքի համանքապետերին բերման ենթարկելու և ձերբակալելու գործողությունները։ Նշել է, որ համայնքի ղեկավարների հետ 20 տարուց ավելի է աշխատում են։
«Այդ մարդկանց հետ 20 տարուց ավելի է աշխատում ենք։ Նրանց մեջ ես որևիցե բացասական, վատ բան չեմ նկատել։ Իրենք միշտ աշխատել են օրինական դաշտում և իրենք որպես հանրային մտածելակերպ ունեցող մարդիկ միշտ օգտակար են եղել իրենց բնակավայրերին ու համայնքին»։
Դիտարկմանը՝ չի կարծում արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է խոստացված վենդետաները համայնքապետերի նկատմամբ, Շադունցը նշեց, որ Փաշինյանի փոխարեն պատասխանել ու մտքերը կարդալ չի կարող։
«Ես իմ կարծիքն եմ հայտնում այդ մարդկանց նկատմամբ, որ իրականում իրենք ժողովրդական մարդիկ են, աշխատող մարդիկ են ու չեմ կարծում, որ նենց բան կարան արած լինեն, որ էդ մարդկանց կարելի է դատել։ Բայց գործը իրավական դաշտում է, ինձ թվում է՝ հետագայում կպարզվի ու բոլորս էլ կհամոզվենք, որ էդ մարդիկ հանցագործ չեն»։
Հարցին՝ չի կարծում, որ հերթն իրեն կհասնի, օրինակ զենք ունենալու պատճառաբանությամբ կձերբակալվի, չբացառեց, բայց հավելեց, որ իր զենքն ապօրինի չէ։
«Ոչինչ բացառել չի կարելի, բայց ես իմ զենքերը օրնական ճանապարհով ստացել, բերել եմ։ Այս պահին զինանոցում են, որոշ վարչական ղեկավարների զենքերը ստորագրություններով բաժանված է։ Չեմ կարծում, որ էդ կարգի զենքերի վրա կարելի է գործ կարել։ Ժամանակը կգա՝ կերևա»,-ասաց համայնքապետը։