Քաղաքական

10.07.2021 12:46


Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են։

«Ես կարծում եմ՝ սույն վեճի լուծումը ուղենիշային է լինելու Հայաստանում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից, կարծում եմ՝ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու, ու այո, մենք գտնում ենք, որ անվավերության հիմքերն առկա են»,-ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ Սահմանադրական դատարանին խնդրում է՝ եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը՝ օգտվել «կամ-կամ» հնարավորությունից։

«Կա՛մ նշանակել երկրորդ փուլ, կա՛մ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ»,-ավելացրեց Վարդևանյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը