Աշխարհ

10.07.2021 17:20


Առգրավվել է ավելի քան 85 կիլոգրամ մարիխուանա (լուսանկար)

Առգրավվել է ավելի քան 85 կիլոգրամ մարիխուանա (լուսանկար)

Մոսկվայում թոշակառուներից մեկի տան տան տարածքում թմրանյութերի վերահսկման աշխատակիցները հայտնաբերել են կանեփի 452 թուփ: Ինչպես պարզվել է, այդպիսի խորամանկ եղանակով կինը որոշել է լրացուցիչ գումար աշխատել:

Ըստ Life-ի՝ իրավապահ մարմիններին դեռևս անցած տարի հաղորդվել է 63-ամյա Տատյանա Դ.-ի կասկածելի հողամասի մասին: Այնուամենայնիվ, երբ ոստիկանությունը գնացել է տատիկի մոտ, «բերքն» արդեն հավաքված է եղել։

Այս տարի իրավապահները որոշել են թոշակառուին այցելել մի փոքր շուտ՝ բերքը հավաքելուց առաջ: Տան տարածքը դիտարկելիս նրանք նկատել են թփերը ջրող կնոջը:

Արդյունքում առգրավվել է ավելի քան 85 կիլոգրամ մարիխուանա (չմշակված տեսքով): Թոշակառուի դեմ գործ է հարուցվել։

1187708744776.09 548328426271.32947 665292482890.029 878618095445.5133

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը