Գիտնականներն առաջին անգամ տեսել են Դանթեի ձեռագիրը
Վատիկանում և Ֆլորենսիայում հայտնաբերվել են մեծ պոետի ձեռագրերը, գրում է The Times-ը:
Վատիկանում և Ֆլորենսիայում հայտնաբերվել են մի քանի ձեռագիր թերթեր, որոնք, մասնագետների կարծիքով, կարող էին գրվել միջնադարյան բանաստեղծ Դանթե Ալիգյերիի կողմից: Դա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գիտնականներին հաջողվել է տեսնել նրա ձեռագիրը:
Ենթադրվում է, որ գրառումները թերթերի վրա արվել են XIII դարի վերջում: Այդ ժամանակ «Աստվածային կատակերգության» հեղինակը սովորում էր Ֆլորենսիայում հայտնի փիլիսոփա և պետական գործիչ Բրունետո Լատինիի մոտ: Ավելի ուշ, երբ մահացել էր Դանթեի հայրը, Լատինին դարձել էր բանաստեղծի խնամակալը:
Հինավուրց փաստաթղթերը հայտնաբերվել են միանձնուհի Ջուլիա Բոլթոն Հոլուեյի կողմից, որը նախքան երդմնակալությունը զբաղվում էր Միջնադարի ուսումնասիրմամբ: Հոլուեյը համարում է, որ հայտնաբերված արտեֆակտներն ապացուցում են Դանթե Ալիգյերիի հանճարը: Նա նշում էր, որ, չնայած մի քանի մանկական ձեռագրի, գրառումները կատարվել են տոսկանյան բարբառով:
Դանթեի ձեռագրի նույնականացման հարցում նրան օգնել են Վերածննդի դարաշրջանի գիտնական Լեոնարդո Բրունիի նկարագրերը, պատմել է միանձնուհին: Նա իր աչքերով է տեսել բանաստեղծի ձեռագրերը, և նրա նկարագրությունը նույնությամբ համապատասխանում է հայտնաբերված փաստաթղթին:

Աղբյուրը՝ news.am