Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարական է ներկայացրել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն ասաց, որ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել, որպեսզի ԱԺ պատգամավորի մանդատը վերցնի։
Հարցին՝ ո՞վ է կատարելու համայնքապետի պարտականությունները, Վահե Հակոբյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ով է կատարելու։ Ենթադրում եմ՝ մի հատ հոգնած թմրամոլի կամ նման ինչ-որ երևույթի կբերեն ու պաշտոնակատար կդնի գործող մարզպետը»։
***
Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, հայտարարությամբ է հանդես եկել Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։
«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները:
Ինչպես գիտեք՝ «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա:
Մեր թիմի ծավալած գործունեությունը, հուսով եմ, եղել է հնարավորինս արդյունավետ: Մենք արել ենք հնարավորն ու անհնարինը համայնքի ու նրա բնակչի բարեկեցության համար:
Հարգելի՛ մեղրեցիներ, իմ քաղաքական տեսակետը որեւէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին, եւ ես միշտ պատրաստ եմ սատարելու համայնքին, համայնքի աշխատակազմին եւ ղեկավարին համայնքի շահերից բխող բոլոր գործընթացներում:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Մեղրի համայնքի ավագանուն, վարչական ղեկավարներին,ՀՈԱԿ-ների տնօրեններին, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ողջ կոլեկտիվին ներդաշնակ եւ արդյունավետ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ իմ հետագա գործունեությամբ եւս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը եւ Մեղրի համայնքին»,-նշվում է ուղերձում։