Քաղաքական

09.07.2021 17:01


Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին

Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին

Ինչպես արդեն նշել էինք, հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանում տեղի է ունենում հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը:

Նիստի ընթացքում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին, քանի որ երեք դիմումների մեջ հարցեր են եղել ընտրությունների օրը հենց հունիսի 20-ին սահմանել: ՀՀ նախագահն ուներ փոքրիկ հայեցողություն այլ օր նշանակել ընտրությունները:

ՍԴ այլ դատավորների հարցերին պատասխանելով՝ Հրայր Թովմասյանն ասաց.

«Պետք է լինի հստակություն, որ Նախագահը միանձյա որոշել է, որ այդ օրը ամենից հարմար օրն է, որ հանրության մոտ և դատավարության մասնակիցների մոտ հարցեր չմնան այս մասով: Ինձ համար տարբերություն կա հարցում ուղարկելու և այստեղ վկա կանչելու առումով: Ես ուզում եմ, որ այստեղ հնչի և նախագահը տեղեկացվի կեղծ ցուցմունք տալու մասին, որ ընդհանրապես այդ հարցը փակվի»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը