Ինչպիսի՜ կադրեր են «փոշիանում»... Մի՞թե ամենայն կորոնայի պարետը լքում է նիկոլին
Չէ, բայց ինչո՞վ ենք մենք առհասարակ զբաղված: Հիմնականում՝ ջուրծեծոցիով: Ճիշտ է, ասում են, որոշ նիկոլական գործարարներ արդեն իրենց հին-հհշ-ական օլիգարխության ժամանակների ծեծուջարդն են մտները բերել, բան-ման են խլում: Ոստիկանությունն էլ դրա ժամանակը չունի: Բա հո պարեկապահակային նոր՝ ցիրկի կլոունների հիշեցնող ծառայողներին գովազդելու գործը չե՞ն թողնելու և ինչ-որ մարդու ծեծելու մանրուքներով զբաղվեն: Առավել ևս, որ ասում են՝ այդ մարդու վրա հարձակումը նիկոլամերձ, ասենք՝ ի՜նչ՝ «մերձ», ուղղակիորեն նիկոլական նեղ կռուգի ներկայացուցչի ձեռքի գործն է:
Ինչևէ, հիմնականում զբաղված ենք ջուր ծեծելով: Մարդիկ ուղղակի հիացնում են իրենց պաթոսախառը զարմանքով՝ «վա՜յ, բա իմացա՜ք, Խաչատուրովին ծառայությունից հանեցին (գործից ազատեցին)...»:
Հա, էլի, ո՞վ կպատկերացներ, որ Յուրի Խաչատուրովի անունն ու վաստակը առավել քան բարձր պահած նրա որդուն՝ 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին հողատու նիկոլը՝ իր մանկլավիկ Վաղարշակի միջոցով կկարգադրեր ազատել ծառայությունից: Ճիշտ նույն կերպ, ո՞վ կպատկերացներ, որ նիկոլի նման թրքահպատակը, Սյունիքը շերտ-շերտ թուրքերին հանձնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում կհրահանգեր օրումեջ ձերբակալել Սյունիքի մեծ ու փոքր համայնքների ղեկավարներին:
Ու մինչ հանրության տարբեր ներկայացուցիչներ անկեղծորեն զարմանում են կամ լրացուցիչ բորբոքվում, նիկոլը, բոլորին էշի տեղ դրած, իր թուրքական էշերն է քշում: Ինչ-ինչ, բայց հիմա նա հաստատ մենակ չէ, բուն Ալիևից ու Էրդողանից բացի, այժմ նա վայելում է 666 հազար հայաստանաբնակ մանկուրտների ընկերակցությունը: Այնպես որ նիկոլի թրքահպատակ կառավարությունը հանգիստ, մի տեսակ արդեն նույնիսկ առօրեականորեն շարունակում է Հայաստանի ոչնչացման ծրագիրը, որի համար թուրքերից փողերը երևի արդեն ստացել ու, պետք է ենթադրել, հարմարավետ տեղավորել է շվեյցարական բակերում կամ էլ ավելի ապահով մի տեղ:
Ի դեպ, կառավարության մասին: Այսօր լրահոսում հանդիպեցի նախկին նիկոլական «Ժողովուրդ»-ի հրապարակումը: Չկարողացա անտարբեր ընթերցել այդ գույժը: Պարզվում է՝ նիկոլ հողատուի երբեմնի աջ ձեռքը, իսկ որոշ դեպքերում անգամ աջուձախ ձեռքը հեռանում է գործադիրից:
Այո, ինտենսիվ լուրեր են շրջում առ այն, որ ազգի սիրելի փոխվարչապետ, բոլոր ժամանակների անզուգական կազմակերպիչ, մեծագույն մենեջեր Տիգրան Ավինյանը թողնում է քաղաքականությունը, թողնում է գործադիր իշխանությունը և հեռանում է...
Չէ, ոչ Ամերիկա է փախչում (առայժմ), ոչ էլ, ենթադրենք, Եթովպիա: Հայաստանում է մնում, բայց հեռանում է մասնավոր ոլորտ: Կարճ ասած՝ բիզնեսի աշխարհ է մտնելու: Ինչ-որ հեռահաղորդակցական ընկերություն ղեկավարելու մասին է խոսվում լուրերում:
Ափսոս: Շա՛տ ափսոս: Ախր, նման կառավարիչ, նման պարետ, կարելի է ասել՝ պարետաց պարետ էլ որտեղի՞ց ենք գտնելու: Հետո՞ ինչ, որ Տիգրան Ավինյանի խղճին առհավետ կլինի շուրջ 5000 հայրենակիցների մահը՝ անիծյալ կորոնավարակից: Դա խնդիր չէ, քանի որ որպես երդվյալ նիկոլական, որպես իսկական թավշահեղափոխական, Տիգրան Ավինյանը չի կարող ոչ խիղճ ունենալ, ոչ էլ՝ սիրտ: Դրանց խղճերը կռտած են: Սրտերի տեղակ էլ ժանգը կերած չաքուջ է դրած: Այնպես որ, շատ չի տառապի:
Իսկ առհասարակ, շքեղ են սրանց մասին հյուսված այն անեկդոտները, որ սրանք անկաշառ, ազնիվ, անկոռուպցիա, անշահ ջահելներ են: Դե, իհարկե, այնքան ազնիվ, այնքան անշահ ու անկոռուպցիա, որ կառավարության կազմում 3 տարի առանցքային պաշտոն ունենալուց, այն էլ՝ փոխվարչապետ լինելուց հետո, հարկատուների վճարած միջոցները լափելուց, ձրիակերություն անելուց և երկիրը ուղղակիորեն աղետի մատնելուց հետո, կարող են միայն մեկ բան անել՝ բիզնես կամ «մասնավոր ոլորտ» հեռանալ:
Դե, ո՜վ չգիտե, որ բոլոր հեղափոխականները պապից պապ միլիոնատերեր են եղել: Այն օրն, օրինակ, մի ստանդարտ պողոս, այսինքն՝ մի բոմժակերպ նիկոլական համոզում էր, որ Խաչատուր Սուքիասյանենք դեռ «Նիկոլի թվից» են մեծահարուստ եղել: Նա նկատի ուներ Ռուսաստանի ցար Նիկոլային: Միայն թե այնքան ծիծաղեցի, որ մոռացա հարցնել՝ Նիկոլայ Առաջինի՞ն նկատի ուներ, թե՞, այնուամենայնիվ Նիկոլայ Երկրորդին:

Արմեն Հակոբյան