Լրահոս

09.07.2021 13:13


Ինչպես են նոր պարեկները «կարգավորում» երթևեկությունը. տեսանյութը հումորային մեկնաբանությունների տեղիք է տվել

Ինչպես են նոր պարեկները «կարգավորում» երթևեկությունը. տեսանյութը հումորային մեկնաբանությունների տեղիք է տվել

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Երեւան քաղաքում երթեւեկությունը կարգավորում նորաստեղծ պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Տեսանյութում երեւում է, որ աշխատակիցներն անփորձ են եւ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ պետք է անեն: Այն համացանցում արդեն տարատեսակ, այդ թվում հումորային մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոմանք նույնիսկ նշում են, որ անհանգստանում են աշխատակիցների անվտանգության համար:

Տեսանյութը տարածել է նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արթուր Խաչատրյան՝ գրելով. «Այստեղ են ասել. «Ինչքան նայես, նայվում ա»։ Փորձեք 12 անգամից գուշակել ինչ են անում և ինչու են անում։

Հ.Գ. Բարդակի աստիճանը զգալու համար անպայման ձայնը միացրեք»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը