Լրահոս

09.07.2021 13:13


Ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն հրապարակել է տվյալներ

Ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն հրապարակել է տվյալներ

Հուլիսի 8-ին ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները:

«Կենսաբանություն» առարկայի համար հայտագրված 113 դիմորդից քննությանը մասնակցել է 101-ը: Միջին միավորը եղել է 9.54: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 40.6%-ը: 18-20 միավոր հավաքել է 10 դիմորդ կամ մասնակիցների 9.9%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8, 19-19.75 միավոր՝ 2 դիմորդ:

«Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 54 դիմորդից քննությանը մասնակցել է 50-ը: Միջին միավորը եղել է 12.37: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 13 դիմորդ կամ մասնակիցների 26%-ը: 18-20 միավոր հավաքել է 17 դիմորդ կամ մասնակիցների 34%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 5, 19-19.75 միավոր՝ 7, 20 միավոր՝ 5 դիմորդ:

«Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 89 դիմորդից քննությանը մասնակցել է 61-ը: Միջին միավորը եղել է 6.80: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 67.2%-ը: 18-20 միավոր հավաքել է 4 դիմորդ կամ մասնակիցների 6.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 1, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ:

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ: Միջին միավորը եղել է 12.1:

Հիշեցնենք, որ հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործել է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում:

Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Այս խորագրի վերջին նյութերը