Քաղաքական

09.07.2021 12:51


Հովհաննիսյան Արծրուն, արի մեզ պատասխան տուր, ասում էիր՝ հաղթելու ենք․ քաշաթաղցի

Հովհաննիսյան Արծրուն, արի մեզ պատասխան տուր, ասում էիր՝ հաղթելու ենք․ քաշաթաղցի

Լսեք, 68 հազար դրամ գումար են տալիս, չգիտես՝ դրանով գդալ առնես, ափսե առնես, աթոռ առնես, վարձը տաս, ի՞նչ անել, լավ, էդ գումարով։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաշաթաղցիներից մի կին։ Նշենք՝ քաշաթաղցիները հերթական անգամ կառավարության մոտ են ու բողոքի ակցիան են իրականացնում, պնդում՝ իրենց բնակարանների հարցը վերջապես պիտի լուծվի։

«Մենք գնացել ենք Քաշաթաղ, 10 տարի իմ երեխաները մանկություն չեն տեսել, չարչարվել ենք, բնակարանը մենք ենք կառուցել։ Մեզ թող ասեին, որ պատերազմ է լինելու, չենք հաղթելու, ոչ մի բան մի արեք։ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր հաղթելու ենք, հաղթելու ենք։ Հիմա պարտվել ենք, Արծրուն Հովհաննիսյան, արի մեզ պատասխան տուր, որ չենք հաղթել։ Դե հիմա տարեք մեր հողերի վրա նորից մեր համար ապրենք։ Եթե մենք իմանայինք ինչ է լինելու, գոնե գումար կպահեինք, այստեղ տուն կգնեինք»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը