Լրահոս

09.07.2021 11:51


Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ռոմանտիկ տեսանյութն ու նրանց սիրո պատմությունը` երգչուհու նոր աշխատանքում

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ռոմանտիկ տեսանյութն ու նրանց սիրո պատմությունը` երգչուհու նոր աշխատանքում

Երգչուհի Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, Ֆեյսբուքի իր էջում ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել Սիրուշոյի հետ նրա նոր՝ «Ես ու դու» երգի ներքո։

Սիրուշոյի նոր երգն իր ու Լևոնի հարաբերությունների մասին է։ Զույգի սիրավեպը սկսվել է դեռ դպրոցական տարիներից, երբ Սիրուշոն 14 տարեկան էր, Լևոնը` 16։ Նրանց կյանքում ամեն բան հարթ չի ընթացել, սակայն, հաղթահարելով բոլոր փորձությունները, զույգն առ այսօր միասին է և ստեղծել է ամուր ընտանիք։ Այս մասին տողեր կգտնեք նաև Սիրուշոյի երգում։

Նրանք ամուսնացած են 2009 թվականից։ Սիրուշոն ու Լևոնն ունեն երկու երեխա՝ 7-ամյա Ռոբերտն ու 5-ամյա Միքայելը։

Այս խորագրի վերջին նյութերը